Վարձակալության է տրվում 2 սենյականոց հարմարավետ և նրբաճաշակ դիզայնով բնակարան՝ 72 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մ.Սարյան և Թումանյան փողոցների խաչմերուկում՝ Հ. Թումանյանի տուն-թանգարանի հարևանությաբ, 4 հարկանի քարե հատուկ շենքի 3-րդ հարկում: Այն կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով, տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։