Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց գեղեցիկ դիզայնով բնակարան՝ 46 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բուզանդ և Տերյան փողոցների խաչմերուկում՝ 15 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը եվրո նորոգված և դեռևս չբնակեցված է։ Ջեռուցվում գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր հանգստի և ժամանցի վայրերը։