Վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց նրբաճաշակ բնակարան՝ 70 ք.մ. մակերեսով, որը գտնվում է քաղաքի լավագույն հատվածներից մեկում՝ Թամանյան փողոցում՝ Կասկադի հարևանությամբ, 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է, ունի նրբաոճ ինտերիեր։ Բոլոր սենյակները կահավորված են որակյալ կահույքով և համալրված ժամանակակից տեխնիկայով։ Ջեռուցումը գազի կաթսայի միջոցով է իրականացվում, ինչպես նաև տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցը սալիկապատված է և համալրված անհրաժեշտ սանտեխնիկայով: Բոլոր տեսակի կոմունիկացիաները առկա են։ Կարճաժամկետ վարձակալության դեպքում գինը փոփոխվում է։