Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 75 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոց պողոտայում՝ 15 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ նորոգված է և, շնորհիվ վիտրաժային պատուհանների, ունի հիանալի տեսարան դեպի Օպերայի և Բալետի թատրոն։ Ջեռուցման համակարգը կենտրոնացված է։ Սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Բակում ունի տարածք՝ մեքենաները կայանելու համար։ Մոտակայքում են գտնվում բոլոր հանգստի և ժամանցի վայրերը։