Հյուսիսային պողոտայում՝ Տերյան և Պուշկին փողոցների խաչմերուկի մոտ՝ 13 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում, վարձով է տրվում 2 սենյականոց գեղեցիկ և հարմարավետ բնակարան։ Բնակարանը կապիտալ նորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին, ապահովված է բոլոր անհրաժեշտ կոմունիկացիաներով։ Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ։ Բոլոր սենյակները կահավորված են ժամանակակից և հարմարավետ կահույքով և հագեցած են տեխնիկայով։ Այն ապահովված է անվտանգության և պահակային ծառայությունով։ Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ խանութներ։ Բնակարանը հանձնվում է գույքի և տեխնիկայի հետ միասին։ Կարճաժամկետ վարձակալության դեպքում գինը փոփոխվում է։