Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց արևկող և հարմարավետ բնակարան՝ 65 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոց պողոտայում՝ Մատենադարանի հարևանությամբ, 4 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ունի յուրահատուկ դիզայն և ինտերիեր՝ շնորհիվ նրբաճաշակ գունային համադրության և կահավորանքի։ Բոլոր սենյակները կահավորված են որակյալ և նորաոճ կահույքով և համալրված ժամանակակից տեխնիկայով։ Ջեռուցումը գազի կաթսայի միջոցով է իրականացվում, ինչպես նաև տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցը սալիկապատված է և ապահովված է սանտեխնիկայով: Բոլոր տեսակի կոմունիկացիաները ևս առկա են։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը, ուսումնական հաստատությունները։ Կարճաժամկետ վարձակալության դեպքում գինը փոփոխվում է։