Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց շատ արևկող բնակարան՝ 60 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Սարյան փողոցում՝ 5 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչներ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են և ապահովված տեխնիկայով։ Մոտակայքում են գտնվում ժամանցի վայրեր, խանութներ, սուպերմարկետներ։