Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 60 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Սարյան և Պուշկին փողոցների խաչմերուկում՝ 11 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են և ապահովված տեխնիկայով։ Մոտակայքում են գտնվում ժամանցի վայրեր, խանութներ, սուպերմարկետներ։