Վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 62 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Թումանյան փողոցում՝ Սաս սուպերմարկետի մոտ, 5 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են և ապահովված տեխնիկայով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Շենքի բակում հնարավոր է մեքենաները կանգնեցնել։