Վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 62 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վ.Սարգսյան փողոցում՝ Հանրապետության հրապարակի մոտ,Պիացցա Գռանդե նորակառույց 10 հարկանի շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է սալիկով: Բնակարանի ջեռուցումը անհատական է։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Շենքն 1-ին հարկում են գտնվում մարզասրահը, շոգեբաղնիքը և լողավազանը, ինչպես նաև սրճարաններ, էսթետիկ կենտրոններ և բանկեր։