Արամի փողոցում՝ վարձով է տրվում 2 սենյականոց հարմարավետ և գեղեցիկ կահավորված բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 61 քմ.: Այն գտնվում է 13 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Բնակարանն ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի քաղաք։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղի։ Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ խանութներ, ժամանցի կենտրոններ, սուպերմարկետներ, բանկեր: Կարճաժամկետ վարձակալության դեպքում գինը փոփոխվում է։