Քաղաքի կենտրոնական հատվածում՝ Պուշկին փողոցում՝ Հյուսիսային պողոտայի մոտ, երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 51 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 9 հարկանի մոնոլիտ շենքի 7-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, ննջարանի և հյուրասենյակի հատակը ծածկված է լամինատով, իսկ միջանցքի և խոհանոցի հատակը՝ սալիկապատ է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանի կահույքը և տեխնիկան ամբողջովին նոր է։ Մոտակայքում են գտնվում բոլոր խանութները, ժամանցի վայրերը՝ սրճարաններ, ռեստորաններ։