Վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան 48 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վարդանանց փողոցում՝ 9 հարկանի շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Բնակարանը ջեռուցվում է օդորակչի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: