Սայաթ–Նովա փողոցում՝ "Անի" հյուրանոցի մոտ, երկարաժամկետ և կարճաժամկետ վարձակալության է տրվում երկու սենյականոց բնակարան։ Այն գտնվում է հինգ հարկանի բնակելի շենքի երկրորդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Կահավորված է ժամանակակից և հարմարավետ կահույքով, տեղադրված է անհրաժեշտ տեխնիկան։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը։ Շենքը գտնվում է առաջին գծում և նայում է դեպի փողոցի կողմը։