Վարձակալության է տրվում 2 սենյականոց լուսավոր բնակարան՝ 45 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոցի պողոտայում` 1-ին գծում, Մալիբու այգու հարևանությամբ, 4 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Այն բարձրորակ նյութերով կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է որակյալ մանրահատակով և սալիկներով։ Ջեռուցումն ու հովացումն իրականացվում է անհատական համակարգով, առկա է օդորակիչ։ Սենյակները հարմարավետ և ժամանակակից ոճով կահավորված են, համալրված են կենցաղային տեխնիկայով: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է որակյալ սանտեխնիկայով: Շենքն ունի շատ լավ դիրք, մոտ են բոլոր ենթակառույցները, բանկերն ու լավագույն ժամանցի վայրերը: Վարձակալություն` 950 - 2000 $, օրավարձ` 40-80$: