Քաղաքի լավագույն հատվածներից մեկում՝ Սարյան փողոցում 5 հարկանի ստալինյան նախագծով քարե շենքի 3-րդ հարկում երկարաժամկետ վարձակալության կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց լուսավոր, ընդարձակ բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 94 քմ: Բնակարանը շքեղ կապիտալ վերանորոգված է և գրեթե բնակեցված չէ: Ամբողջը համալրված է բարձրակարգ նորաոճ գույքով, բարձրորակ տեխնիկայով, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ, հատակը պատված է պրեսգրանիտե սալիկներով և լամինատով: Առկա է բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով։ Հարևանությամբ են գտնվում քաղաքի լավագույն ռեստորանները և սրճարանները, այլ ժամանցի վայրերը, խանութները և բանկերը: Օրավարձը - 25.000 դրամից սկսած իսկ երկարաժամկետի գինը - 500.000 դրամից սկսած՝ կախված օրերի, հյուրերի քանակից և սեզոնային փոփոխությունից: