Սարյան փողոցում վարձակալության է տրվում 2 սենյականոց լուսավոր բնակարան` 55 քմ մակերեսով, որը գտնվում է նորակառույց 4 հարկանի շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է և բնակեցված չէ: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ: Հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Ամբողջությամբ կահավորված է և ապահովված է ժամանակակից տեխնիկայով: Բնակարանն ունի փակ բակ, ավտոկայանատեղի: Մոտակայքում կան խանութներ, ժամանցի վայրեր: