Վարձով է տրվում 2 սենյականոց լուսավոր հարմարավետ բնակարա՝ 40 քմ մակերեսով, որը գտնվում է Փոքր կետրոնում՝ Թումանյան փողոցում՝ 6 հարկանի քարե շենքի 5-րդ հարկում: Բնակարանն ունի բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Այն գեղեցիկ ոճով կապիտալ վերանորոգված է և չբնակեցված։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը երեսպատված է որակյալ սալիկներով՝ հագեցած սանտեխնիկայով, կա լոգախցիկ: Բոլոր սենյակները և խոհանոցը նորաոճ կահավորված են, համալրված են տեխնիկայով, սպասքով: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։ Շենքում առկա է վերելակ: