Վարձակալությամբ և օրավարձով է հանձնվում 2 սենյականոց՝ 77 քմ մակերեսով նորաոճ բնակարան, որը գտնվում է Եկմալյան փողոցում՝ մալիբուի այգու հարևանությամբ, նորակառույց էլիտար 20 հարկանի շենքի 16-րդ հարկում: Բնակարանը ժամանակակից իներիերին համապատասխանող չափանիշներով կապիտալ նորոգված է: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն անհատական է, առկա են օդորակիչ: Հյուրասենյակն ու խոհանոցը ստուդիո ոճի մեջ են: Ընդհանուր բնակարանը ժամանակակից և բարձրաճաշակ կահավորված է, ապահովված է անհրաժեշտ կենցաղային պարագաներով: Սանհանգույցը երեսպատված է կերամիկական սալիկներով՝ հագեցած բարձրակարգ սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով: Շենքում գործում են անխափան աշխատող վերելակներ: Մոտակայքում կգտնենք քաղաքի լավագույն սրճարաններն ու հանգստի վայրերը: