Երկարաժամկետ վարձակալության կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց 55 քմ մակերեսով բնակարան Բուզանդ փողոցում ՝ Մալիբու ագու մոտ,16 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, միացված է կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգերին, տեղադրված են պանորամային պատուհաններ, հատակը ծածկված է պրեսգրանիտով։ Սանհանգուցը սալիկապատ է,տեղադրված է լոգացիկ: Խոհանոցը և սենյակները կահավորված են, ապահովված են բարձրորակ կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով։ Առկա է բաց պատշգամբ՝ դեպի Մալիբու զբոսայգի գեղեցիկ տեսարանով։ Շենքում կա 2 վերելակ և անվտանգության համակարգ։ Մոտակայքում կան սրճարաններ և տրանսպորտի կանգառներ։