Սարյան փողոցում՝ ՍԱՍ, Երևան Սիթի և Նոր Զովք սուպերմարկետների հարևանությամբ տրվում է վարձակալության 2 սենյականոց բնակարան` 49 քմ մակերեսով, որը գտնվում է 6 հարկանի քարե շենքի 6-րդ հարկում։ Շենքում գործում է վերելակ: Բնակարանը կապիտալ նորոգված է, առկա են բոլոր հարմարությունները, կահավորված է և հագեցած է տեխնիկայով: Տեղադրված է գազի կաթսա, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով, լոգասենյակը սալիկապատված է, առկա է լոգախցիկ: Պատուհաններից բացվում են գեղեցիկ տեսարաններ: Մոտակայքում են բոլոր անհրաժեշտ խանութները, բանկերը և ժամանցի վայրերը: