Երկարաժամկետ վարձակալության է տրվում 2 սենյականոց 60 քմ մակերեսով բնակարան Նալբանդյան փողոցում՝ 5 հարկանի քարե շենքի 5-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով։ Լոգախցիկով սանհանգույցը սալիկապատված է բարձրորակ սալիկներով։ Բնակարանը կահավորված է, ապահովված է բարձրորակ կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով։ Բաց պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան։ Խնամված բակում կա մանկական խաղահրապարակ։ Մոտակայքում են գտնվում բանկերի մասնաճյուղեր (Ամերիաբանկ, Ինեկոբանկ, Առէկսիմբանկ), զբոսայգիներ, Հանրապետության հրապարակը և ժամանցի վայրերը։