Երկարաժամկետ վարձակալության կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց` 45 քմ մակերեսով հարմարավետ բնակարան, որը գտնվում է Տերյան և Պուշկին փողոցների խաչմերուկում՝ 8 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Սանհանգույցը սալիկապատված է եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է, ապահովված կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով։ Շենքում գործում է վերելակ, ունի անվտանգության համակարգ։ Մոտակայքում կան խանութներ, բանկեր, սրճարաններ և ժամանցի վայրեր։ Առկա է ստորգետնյա ավտոկայանատեղի՝ հավելավճարով։ Վարձակալության արժեքը կախված է սեզոնից: