Եզնիկ Կողբացի փողոցում, երկարաժամկետ վարձակալության է տրվում 2 սենյականոց գեղեցիկ ստուդիո ոճի բնակարան՝ 45 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 18 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 10-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է, տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է սալիկներով և լամինատով։ Սանհանգույցը սալիկապատված է եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով: Ջեռուցումն իրականացվում է կենտրոնացված համակարգով: Տեղադրված է օդորակիչ: Բնակարանն ունի բացօթյա պատշգամբ: Շենքն ունի անվտանգության շուրջօրյա համակարգ: Բակը շատ բարեկարգ է, առկա է խաղահրապարակ: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութներն ու ժամանցի վայրերը: