Բուզանդ փողոցի վրա՝ "Մայրիկ" ռեստորանի հարևանությամբ, վարձով է տրվում այս 2 սենյականոց կապիտալ վերանորոգված բնակարան, որը գտնվում է 16 հարկանի նորակարույց շենքի 3-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 60 ք.մ.։ Ապահովված է կահույքով և տեխնիկայով։ Ջեռուցման համակարգը կենտրոնացված է, տեղադրված է նաև օդորակիչ: Շենքն ունի անվտանգության համակարգ, վերելակ և ստորգետնյա կայանատեղ: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, հանգստի և ժամանցի վայրեր և Հանրապետության հրապարակը։