Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց գեղեցիկ դիզայնով հարմարավետ բնակարան՝ 41 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Եկմալյան փողոցում, 18 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ նորոգված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Մոտակայքում են գտնվում բոլոր հանգստի և ժամանցի վայրերը։ Շենքն ունի ստորգետնյա կայանատեղ և անվտանգության համակարգ: