Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց հարմարավետ բնակարան՝ 70 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բուզանդ փողոցում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ, 17 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում։ Բնակարանը եվրո նորոգված է և չբնակեցված, ունի ձուրահատուկ դիզայն։ Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է։ Սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր հանգստի և ժամանցի վայրերը։