Վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 50 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոցի պողոտայի սկզբնամասում` փակ շուկայի հարևանությամբ, 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը գտնվում է նորմալ վիճակում։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ: Բնակարանն ունի բաց պատշգամբ` դեպի փողոց բացվող։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Բնակարանը վարձակալության կհանձնվի ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։