Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 68 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Սայաթ-Նովա պողոտայում՝ Տիկնիկայի թատրոնի հարևանությամբ, 12 հարկանի պանելային շենքի 10-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով։ Մոտակայքում են գտնվում բոլոր հանգստի և ժամանցի վայրերը։