Վաճառվում է կամ վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան 60 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մոսկովյան փողոցում` Կասկադի հարևանությամբ, 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Լի է ներկառուցված պահարաններով: Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: 1 ամիս վարձակալելու դեպքում` գինը հավելավճարով: