Վարձով է տրվում 2 սենյականոց լուսավոր և յուրահատուկ դիզայնով բնակարան՝ 68 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վերին Անտառային փողոցում՝ 4 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված և դեռևս չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով և ժամանակակից տեխնիկայով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։