Վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 65 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վերին Անտառային փողոցում՝ 15 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված և չբնակեցված է։ Բոլոր սենյակները կահավորված են և համալրված ժամանակակից տեխնիկայով։ Ջեռուցումը գազի կաթսայի միջոցով է իրականացվում։ Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած են անհրաժեշտ սանտեխնիկայով: Շենքն ունի վերելակ, բոլոր տեսակի կոմունիկացիաները առկա են։ Բնակարանի հետ հնարավոր է վարձակալել նաև ստորգետնյա կայանատեղ։ Երկարաժամկետ վարձակալության դեպքում գինը փոփոխական է։