Պարոնյան փողոցում՝ Դվին հյուրանոցի մոտակայքում, վաճառվում է 2 սենյականոց 75 քմ մակերես ունեցող բնակարան, որը գտնվում է 13 հարկանի նորակառույց շենքի 13-րդ հարկում: Բնակարանը դիզայներական ոճով կապիտալ վերանորոգված և չբնակեցված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ունի անհատական ջեռուցման համակարգ, առկա է նաև օդորակիչ: Բնակարանը ժամանակակից և յուրահատուկ կահավորված է, հատակը պատված է որակյալ լամինատով: Հյուրասենյակն ու խոհանոցը ստուդիո են՝ հագեցած գույքով և տեխնիկայով: Ննջասենյակը հարմարավետ կահավորված է, բնակարանում կա նաև ընդարձակ զգեստասենյակ: Սանհանգույցները երեսպատված են կերամիկական սալիկներով՝ համալրված որակյալ սանտեխնիկայով: Կա բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով: Շենքում գործում են անխափան աշխատող վերելակներ: