Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Դալմա Գարդեն մոլի հարևանությամբ, վարձակալությամբ է հանձնվում 2 սենյականոց՝ 74 քմ մակերես ունեցող, նորաոճ ստուդիո բնակարան, որը գտնվում է նորակառույց 12 հարկանի շենքի 5-րդ հարկում: Բնակարանը ժամանակակից կապիտալ վերանորոգում ունի: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն անհատական է ՝ գազի կաթսայի միջոցով: Հյուրասենյակն ու խոհանոցը հարմարավետ և ժամանակակից կահավորված են՝ ապահովված անհրաժեշտ գույքով և տեխնիկայով: Ննջարանը լուսավոր է, զուսպ կահավորված: Սանհանգույցը երեսպատված է կերամիկական սալիկներով՝ համալրված անհրաժեշտ սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի մայրաքաղաք: Շենքում գործում են անխափան աշխատող վերելակներ: Մոտակայքում է "Դալմա Գարդեն" մոլը: