Երկարաժամկետ վարձակալության է տրվում 2 սենյականոց 58 քմ մակերեսով բնակարան Արգիշտի փողոցում, 14 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է օդորակիչ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով։ Սանհանգույցը՝ լոգախցիկով է և սալիկապատ։ Սենյակները և խոհանոցը կահավորված են և ապահովված են կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով։ Առկա է բաց պատշգամբ։ Շենքում կա անվտանգության համակարգ և 2 վերելակ։ Մոտակայքում են գտնվում «Քարֆուր» սուպերմարկետը, դեղատուն և զբոսայգիներ։