Ծիծեռնակաբերդի խճուղում, Դալմա առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող 16 հարկանի նորակառույց շենքի 10–րդ հարկում երկարաժամկետ վարձակալության է տրվում 2 սենյականոց բնակարան 80 ք.մ. մակերեսով: Բնակարանը կապիտալ վերանորոգումից հետո չի բնակեցվել: Երկու սանհանգույցն էլ սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Կա մեկ բաց պատշգամբ: Սենյակներն ու խոհանոցը ամբողջությամբ կահավորված են, առկա է անհրաժեշտ կենցաղային տեխնիկան: Անցկացված է անհատական ջեռուցման համակարգ, ինչպես նաև տեղադրված է օդորակիչ: Հասանելի են կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ: Շենքում գործում է անվտանգության համակարգ։ Բնակարանի հետ կարող է հանձնվել նաև նտորգետնյա կայանատեղ` հավելավճարով: