Օրավարձով է տրվում 2 սենյականոց լուսավոր` 37 քմ մակերեսով բնակարան, որը գտնվում է Սվաճյան փողոցում՝ 9 հարկանի պանելային շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են ջեռուցման և օդորակման անհատական համակարգեր, հատակը ծածկված է լամինատով, սանհանգույցը սալիկապատված է բարձրորակ եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած սանտեխնիկայով: Խոհանոցը և սենյակները գեղեցիկ կահավորված են, համալրված բարձրորակ տեխնիկայով և բոլոր պարագաներով: Առկա է փակ պատշգամբ: Շենքում գործում է անխափան վերելակ, բակում կա խաղահրապարակ: Մոտակայքում են գտնվում խանութները, բանկերը, տրանսպորտի կանգառները, սրճարաններն ու ժամանցի վայրերը: