Վարձով է տրվում կապիտալ վերանորոգված հարմարավետ, գեղեցիկ դիզայնով և կահավորված 2 սենյականոց բնակարան Կոմիտաս պողոտայում՝ Սաս սուպերմարկետի հարևանությամբ, 5 հարկանի քարե շենքի 2–րդ հարկում: Բնակարանի մակերեսը կազմում է 43 ք.մ.: Անցկացված է անհատական ջեռուցման համակարգ: Հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով: Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով։ Առկա է ինտերնետ և կաբելային հեռուստատեսություն: Բնակարանը տրվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: Մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, ժամանցի վայրեր, դպրոց, մանկապարտեզ և կանգառ։