Վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 60 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս պողոտայում՝ Երևան Սիթի սուպերմարկետի հարևանությամբ, 17 հարկանի նորակառույց շենքի 14-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով։ Կաբելային հեռուստատեսությունը և ինտերնետը ևս հասանելի են։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։