Վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 38 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս պողոտայում՝ SAS սուպերմարկետի հարևանությամբ, 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Բնակարանն ապահովված է կահույքով և տեխնիկայով։ Մոտակայքում է գտնվում դպրոց, մանկապարտեզ, DDD մարզասրահ և այգի։