Զարյան փողոցի վրա՝ "DDD" լողավազանի հարևանությամբ, երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց կապիտալ եվրո նորոգված բնակարան, որը գտնվում է 15 հարկանի նորակառույց շենքի 15-րդ հարկում: Շենքում առկա է կենտրոնացված ջեռուցման համակարգ։ Ընդհանուր մակերեսը կազմում է 56 ք.մ.։ Ապահովված է նաև կահույքով և տեխնիկայով։ Ունի բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով։ Բակում նախատեսված է ազատ տարածություն մեքենաներ կայանելու համար, ինչպես նաև ունի ստորգետնյա կայանատեղ։ Շենքն ունի անվտանգության համակարգ, մուտքում գործում է 3 վերելակ։ Օրավարձի արժեքը կփոփոխվի՝ կախված օրերի քանակից։