Վարձով է տրվում 2 սենյականոց շատ լուսավոր բնակարան՝ 70 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մամիկոնյանց փողոցում, 19 հարկանի նորակառույց շենքի 9-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է, ունի գեղեցիկ դիզայն՝ ինտերիերին տրված է նրբաճաշակ գունային լուծումներ։ Բնակարանը կահավորված է որակյալ կահույքով և համալրված ժամանակակից տեխնիկայով։ Ջեռուցումը գազի կաթսայի միջոցով է իրականացվում, ինչպես նաև տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցը ևս սալիկապատված է որակյալ սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով: Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։