Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց շատ լուսավոր և նրբաճաշակ դիզայներական լուծումներով մոդեռն բնակարան՝ 65 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ն. Զարյան փողոցում՝ 16 հարկանի նորակառույց շենքի 13-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ նոր եվրո վերանորոգված և դեռևս չբակեցված է։ Ջեռուցումը կենտրոնացված է, իսկ հովացումը կատարվում է օդորակչի միջոցով։ Սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Կահավորված է նոր կահույքով և ապահովված է ժամանակակից տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Ընդարձակ բաց պատշգամբում կարելի է հիանալի երեկոներ անցկացնել և հիանալ գեղեցիկ տեսարանով։ Շենքն ունի անվտանգության համակարգ և ստորգետնյա կայանատեղ։