Վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց լուսավոր ստուդիո բնակարան՝ 70 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ադոնց փողոցում՝ Երազ բնակելի թաղամասում, 14 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված և դեռևս չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցումը կենտրոնացված է։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով և տեխնիկայով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Հնարավոր է նաև վարձակալել ստորգետնյա կայանատեղ՝ հավելավճարով։