Վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 70 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հր. Քոչար և Ռիգա փողոցների խաչմերուկում՝ 12 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Այն կապիտալ եվրո նորոգված է, ունի յուրահատուկ դիզայն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Բնակարանը ապահովված է կահույքով և տեխնիկայով։ Շենքի բակում հնարավոր է մեքենաները կանգնեցնել։