Վարձով է տրվում 2 սենյականոց մոդեռն ոճի բնակարան՝ 70 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մամիկոնյանց փողոցում՝ Դիալաբի շենքում, 19 հարկանի նորակառույց շենքի 12-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված և դեռևս չբնակեցված է։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Շնորհիվ յուրահատուկ դիզայներական լուծումների, բնակարանը դարձել է շատ հարմարավետ և հյուրընկալ։ Բաց պատշգամբը ձգվում է ամբողջ տան երկայնքով և ունի հիանալի տեսարան՝ դեպի քաղաքը։ Տրվում է ողջ կահույքի հետ միասին։ Ավտոմեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղեր։