Վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան 65 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտասի պողոտայում՝ 12 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով։ Կաբելային հեռուստատեսությունը և ինտերնետը ևս հասանելի են։ Բնակարանը ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով ։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով։ Մեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր։