Վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան 45 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ա. Խաչատրյան փողոցում 5 հարկանի շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրովերանորգված է։ Հոսանքի լարերը և ջրատար խողովակները նոր են։ Թաղամասում գործում է 24 ժամյա ջրամատակարարում, բնական գազ: Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպական արտադրության պատուհաններ, հատակը լամինապատ է: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Սանհանգույցը և խոհանոցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են ժամանակակից կահույքով։ Անցկացված է ինտերնետ կապ։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները, հանգստի և ժամանցի վայրեր և այլն։