Վարձակալության է տրվում 2 սենյականոց եվրո վերանորոգված բնակարան։ Բաղրամյան պողոտայի վրա գտնվող 5 հարկանի քարե շենքի 3րդ հարկում։ Այն ամբողջությամբ կահավորված է և ապահովված տեխնիկայով։ Անցկացված են բոլոր կոմունիկացիաները, կա փակ պատշգամբ։ Տեղադրված են գազի կաթսա և օդորակիչ։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են։ Բակում կան կայանատեղիներ։ Մոտակայքում գտնվում է "Բարեկամություն" մետրոյի կայարանը։