Առանց միջնորդի: Վարձակալության է տրվում 2 սենյականոց լուսավոր բնակարան` 2-3 հոգանոց ընտանիքի (առանց կենդանիների) 2025 թվականի հունիսի 8-ից` 9 ամիս ժամկետով: Այն գտնվում է Մամիկոնյանց փողոցում, 14 հարկանի շենքի 12-րդ հարկում և զբաղեցնում է 65 քմ մակերես: Վերանորոգումը նորմալ է, ջեռուցումը՝ կենտրոնացված: Տեղադրված է մուտքի փայտյա դուռ մետաղյա ծածկով, եվրոպատտուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ամբողջը կահավորված է՝ բազմոցը, բազկաթոռները և օրթոպեդիկ ներքնակը (190x160սմ) պատվիրվել են մեկ տարի առաջ, գտնվում են գերազանց վիճակում, առկա են ներկառուցված պահարաններ։ Լոգասենյակն ու սանհանգույցը սալիկապատված են, հագեցած են անհրաժեշտ սանտեխնիկայով: Ունի բաց պատշգամբ և լոջա, որը հարմար է օգտագործել որպես աշխատանքային տարածք-կաբինետ։ Մոտակայքում են Կոմիտասի շուկան, Սիթի և Նոր Զովք սուպերմարկետները, մանկապարտեզ։ Շենքն ունի դոմոֆոն տեսախցիկով և 2 վերելակ՝ մարդատար (նոր) և բեռնատար վերելակ, որը անհրաժեշտության դեպքում միացնում են։ Վարձով է տրվում 2 սենյակ 3-ից, ամենափոքր սենյակը փակ է, 77.3 քմ-ից տրվում է 65 քմ-ը։ Ամսական 230000 դրամ (+ 250000 դեպոզիտ որը վերադարձվում է ձեզ վարձակալության ժամկետի ավարտից հետո):